Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Մոսկվայում կցուցադրվեն Չելյաբինսկի երկնաքարի բեկորները

    Մոսկվայում կցուցադրվեն Չելյաբինսկի երկնաքարի բեկորները

    Մոսկվայի բնակիչներն ու մայրաքաղաքի այցելուները կկարողանան տեսնել Չելյաբինսկի երկնաքարի բեկորները, ինչպես նաև տիեզերական այլ ցուցանմուշներ, որոնք կցուցադրվեն հունվարի 17-ին: Ժամանակավոր ցուցահանդեսը կանցկացվի մայրաքաղաքի պլանետարիումում: Ըստ թանգարանի տնօրենի, ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները ձգվել են ավելի քան վեց ամիս, բայց արդյունքը արդարացնում է ներդրած ջանքերը:
  • «Ո՞նց վստահ լինենք, որ 25 տարի անց այդ գումարները մեզ հետ կտան»

    «Ո՞նց վստահ լինենք, որ 25 տարի անց այդ գումարները մեզ հետ կտան»

    «Իմ հաշվարկներով, տարեկան հավաքված գումարը 200 միլիոն դոլարին համարժեք գումար է կազմելու, որը մեր պետության համար խոշոր գումար է: Ամենատխուրն այն է, որ, պարզվում է, մենք անշնորհք ենք, և օտար ափերում պիտի գտնենք շնորհքովների, որ կառավարեն մեր գումարները: Եթե այդ գումարները ծառայեին մեր երկրին, 25 տարի անց, եթե մեզ էլ չտային, մենք գոնե հաջողությունները կտեսնեինք: Սովետական երկիրը, որ երաշխիքային առումով աշխարհում ամենաուժեղն էր, չկարողացավ ավանդները հետ տալ: Ո՞նց վստահ լինենք, որ 25 տարի անց այդ գումարները մեզ հետ կտան, եթե ես այսօր անգամ ապրելու սուղ հնարավորութուններ ունեմ»:
  • Դեռ չի դադարեցվել քրեական հետապնդումը

    Դեռ չի դադարեցվել քրեական հետապնդումը

    2013թ. ապրիլի 2-ին, Պռոշյան համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո կալանավորվեց Արայիկ Պետրոսյանը: Արայիկ Պետրոսյանի մերձավորները պայքարում էին և փորձում ապացուցել, որ նա մեղավոր չէ, կապ չունի գյուղապետի սպանության հետ: Ամանորից առաջ, դեկտեմբերի վերջին օրերին, քննչական մարմինը փոխեց Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:
  • «Երևանի գլխավոր հատակագիծը  չի համապատասխանում ժամանակի պահանջներին»

    «Երևանի գլխավոր հատակագիծը չի համապատասխանում ժամանակի պահանջներին»

    Հաճախ ասում են, թե Երևանի կառուցապատումը կատարվում է մեծ շեղումներով՝ անտեսելով գլխավոր հատակագիծը: Շատերը մեղադրում են գլխավոր հատակագիծն իրականացնողներին՝ ներդրողներին, ճարտարապետներին, քաղաքաշինարարներին, կառավարությանը, բայց այդ ամենի պատճառները գուցե շատ խո՞ր են: Հարցի պարզաբանման համար դիմեցինք «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:
  • «Սա «հնարավորությունների» ամսագիր է»

    «Սա «հնարավորությունների» ամսագիր է»

    Նկարիչների միության համագումարում առաջարկ եղավ` ունենալ սեփական տպարան և միության «Կերպարվեստ» ամսագիրը վերածել շաբաթաթերթի:
  • «Այս քաղաքում ամեն ինչ հանգիստ է արդեն 1500 տարի»

    «Այս քաղաքում ամեն ինչ հանգիստ է արդեն 1500 տարի»

    Հեղինակ-կատարող ԿԱՐԵՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ հազարից ավելի երգերի, մեծ թվով աֆորիզմների հեղինակ է, նկարում է, պատմվածքներ գրում: Մեր զրույցի թեման հեղինակային երգն է, մեր ժամանակը: Հարցերը, որոնց պատասխանում է Կարեն Մամիկոնյանը, հիմնականում քաղված են նրա երգերից:
  • Արդյունքները կարող են անկանխատեսելի լինել

    Արդյունքները կարող են անկանխատեսելի լինել

    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը մասնակցելու է վաղը, Ազատության հրապարակում, ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին:
  • «Հայարդ» ռոք խումբը վոկալիստ է փնտրում (տեսանյութ)

    «Հայարդ» ռոք խումբը վոկալիստ է փնտրում (տեսանյութ)

    Այս խմբի անունը վաղուց արդեն իր համար այցեքարտ է դարձել: 2010-ին ստեղծված և progressive heavy metal ոճում հանդես եկող խումբն արդեն ճանաչված է Հայաստանում: Նրա համերգները մայրաքաղաքի տարբեր ակումբներում միշտ բազմամարդ են: «Հայարդի» ` 2013-ի ձեռքբերումների մեջ հարկ է նշել նրա «The sword of Damocles» երգի տեսահովակը, որը մեծ ցնծությամբ ընդունվեց ռոքի սիրահարների շրջանում և արժանացավ երաժիշտների բարձր գնահատականին:
  • HAYARD-The Sword Of Damocles
  • Ռիգան` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

    Ռիգան` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

    Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոսը 2014-ին ստանձնել է Ռիգան: Տարվա ընթացքում նախատեսվում են բազմապիսի մշակութային, ժամանցային միջոցառումներ: Նախագծի մեկնարկը կլինի այսօր: